Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Եղինջ երկտուն - Urtica dioica L.

Եղինջ երկտուն - Urtica dioica L.

Հայկական տարանունները` աղինճ, աղկեպ, անճիրե, բանջար, եղիճ, կճան, կճանխոտ, մռմուռ խոտ, մրմնջուկ: Մեր հանրապետությունում հանդիպում են երկու տեսակները։ Բույսը աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատերի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։

 

Եղինջը ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում հուլիսից։


Բուժման նպատակով օգտագործում Են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Չոր հումքի պահպանման ժամկետը 2 տարի է։

 

Տերևները պարունակում են վիտամիններ`C (մինչև 269 մգ%), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, K, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ, դաբաղանյութեր, խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում և այլն։ Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ։ Մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և ձիափշի` չիչխանի պտուղներին։


Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Բույսի տերևներն ու սերմերը օգտագործել են գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխային ասթմայի, պլևրիտների (թոքամիզ) և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։ Օգտագործվել է նաև բորբոքային ուռուցքները, թոքային հիվանդությունները, արգանդի արտանկվածությունը բուժելու, որովայնի վքնածությունը վերացնելու համար։ Նշվել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։


Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը գարեջրի հետ խառնած օգտագործում են հազն ու ատամնացավը հանգստացնելու, խորխը արտազատելու նպատակով, իսկ ծեծած արմատը ջրով խմում են սրտային ցավերի ժամանակ, տրորած տերևները կոմպրեսի ձևով դնում են ճակատին` քթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։


ԽՍՀՄ-ում դեղաբույսը 1961 թվականից մտել է պետական ֆարմակոպեայի մեջ։ Գիտականորեն հիմնավորված է, որ դեղաբույսի մեջ պարունակվող քլորոֆիլն օժտված է օրգանիզմը տոնուսավորող և խթանող հատկություններով։ Այն ակտիվացնում է հիմնական նյութափոխանակությունը, արգանդի, աղիքների, սիրտանոթային համակարգի և շնչառական կենտրոնի տոնուսը։ Բույսի պատրաստուկները օգտակար են դաշտանադադարի, թութքի և այլ բնույթի արյունահոսությունների ժամանակ, կարգավորում են դաշտանային ցիկլը, կրճատում արյունահոսության տևողությունը, նպաստում ներքին օրգանների անոթների սեղմմանը։ Բորբոքային պրոցեսը շատ արագ վերանում է, արյունահոսությունը` դադարում։ Բույսի այս հատկությունը շատերը կապում են նրա մեջ պարունակվող K վիտամինի հետ։


Տերևներից եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրի մեջ եփում են 10 րոպե, ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ։ Արմատից ու սերմերից եփուկ պատրաստելու համար հավասար չափերով խառնած հումքից վերցնում են 15 գ, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, քամում, հովացնում ու ըմպում միանվագ` 2-3 ճաշի գդալ։

 Թարախակալած վերքին դնում են տերևահյութով թրջած լաթ, կամ տերևափոշին անմիջապես ցանում են վերքի վրա։ Երբ եղնջահյութով թրջած վիրակապը դնում են արյունահոսող վերքի վրա, արյունահոսությունը դադարում է։


Գլխի մազաթափության, թեփոտման և ճարպարտադրության ժամանակ շաբաթը 3 անգամ գլուխը լվանում են հավամրգու, գայլուկի կոների, կռատուկի և եղինջի արմատների թունդ եփուկով։ Մազաթափության դեպքում 100 գ տերևը լցնում են 0,5 լ ջրի և 0,5 լ քացախի խառնուրդի մեջ, եփում 30 րոպե, ապա քնելուց առաջ դրանով լվանում գլուխը։


Հոդացավերի ժամանակ եղինջով խայթում են մարմնի ցավոտ մասերը։


Եղինջի եփուկի պարբերաբար օգտագործումը զգալիորեն բարելավում է շաքարախտով հիվանդների վիճակը։


Եղինջը մարդկությանը վաղուց ի վեր հայտնի է որպես բանջար։ Նրա մատղաշ ընձյուղներից ու տերևներից վաղ գարնանը պատրաստում են ապուր, տերևները` թթու դնում։ Կովկասում եղինջը օգտագործում են որպես համեմունք։ Բույսը սննդարարությամբ չի զիջում լոբազգիներին։ Թարմ ընձյուղներն ուտում են նաև դրանց վրա աղ լցնելուց ու թեթևակի տրորելուց հետո։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից կանաչ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ։

Հեղինակ. Արշավիր ԹՈՐՈՍՅԱՆ,բուսաբույժ, բ.գ.դ.,
Սկզբնաղբյուր. «Հայաստանի դեղաբույսերը»
Լուսանկարը. belriem.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ